Անի Զախարյանը ցանկանում էր ելույթ ունենալ Ազատության հրապարակում, սակայն ոստիկանները հեռացրին նրան (տեսանյութ)

18:11 • 01.03.19

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը Ազատության հրապարակում ցանկանում էր ելույթ ունենալ: Սակայն նրան ոստիկանների ուղեկցությամբ հեռացրին հարթակից:

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօրվա իր ներկայությունը պայմանավորված է նրանով, որ իր կարծիքով՝ անցումային արդարադատություն հիմա տեղի չի ունենում:

«Անցումային արդարադատությունը տեղի է ունենում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով,- ասաց նա, ապա հավելեց,- «Մարտի 1-ի» առաջին պատասխանատուն նախևառաջ Լևոն Տեր-Պետրոսյանն  ու իր թիմն են, որոնք մարտի 1-ին, զանգվածային անկարգություններ հրահրելով, դարձան տասը զոհերի պատճառ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր կայանում է «Մարտի 1-ի» 10 զոհերի հիշատակին նվիրված երթ՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի հուշարձան: Երթին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: