Մարտի 1-ի դեպքերը ցավ են ողջ ժողովրդի համար. ԲՀԿ-ականները  ծաղիկներ դրեցին Մարտի1-ի զոհերի հիշատակին

14:58 • 01.03.19

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ  քայլերթով այցելեցին Մյասնիկյանի արձանի տարածք, ծաղիկներ դրեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին։

Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մարտի 1-ի դեպքերը ցավ են ողջ ժողովրդի համար:

Հարցին` մասնակցելո՞ւ են այսօր իշխանության կազմակերպած երթին, Ծառուկյանը պատասխանեց. «Տեսնենք, եթե հարմար լինի, կարող է մասնակցենք, բայց հիմա մենք եկել ենք հարգանքի տուրք մատուցելու, ոնց որ միշտ ենք արել»:

Ծառուկյանը նշեց, որ ինքը մարտի 1-ի  դեպքերի առնչությամբ չի հարցաքննվել: «Ինչո՞ւ
պետք է հարցաքննվեմ, ես այդ դեպքի հետ բացարձակ կապ չունեմ, 100 անգամ բացատրել եմ դա: Ծառուկյանը մաքուր է»,- ասաց նա:

Հարցին էլ` 2008 թվականի կոալիցիայի մեջ է ԲՀԿ-ն եղել, պատասխանատվություն չեք զգում,  Ծառուկյանն արձագանքեց. «Մեր ձեռն ի՞նչ կար, որ մենք պատասխանատվություն զգանք»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կողմ են քվեարկել արտակարգ իրավիճակ մտցնելու համար, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ արտակարգ իրավիճակի քվեարկություն չի եղել: