Նիկոլ Փաշինյանն ընդունել է իր հետ հանդիպելու ցանկություն հայտնած 4-ամյա աղջկան (լուսանկարներ)

18:30 • 01.03.19

Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է 4-ամյա Մարի Սահակյանին: Մեկ շաբաթ առաջ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում Մարին ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին և լուսանկարվել նրա հետ:

Լուսանկարները տարածվել են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Վարչապետը զրուցել է փոքրիկի հետ, նրան ցույց տվել իր աշխատասենյակը, նվիրել մանկական գրքեր և ինտելեկտուալ խաղեր: