Ռուսաստանն Ադրբեջան է արտաքսել թալիշ գործիչ Աբբասովին, որին Բաքուն մեղադրում է Հայաստանի հետ կապերի համար

16:04 • 01.03.19

Ռուսաստանն Ադրբեջան է արտաքսել Մոսկվայում ձերբակալված ազգությամբ թալիշ քաղաքագետ, հասարակական գործիչ Ֆահրադդին Աբբասովին, որը համարվում է Ադրբեջանում թալիշական շարժման առաջնորդներից մեկը, այս մասին գրում է minval.az-ը:

Հայտնի է, որ Աբբասովն արդեն Բաքվում է, ուր ժամանելուն պես նրան ձերբակալել են Ադրբեջանի պետանվտանգության ծառայության աշխատակիցները:

Նշվում է, որ թալիշ գործչին ՌԴ-ից արտաքսել են այդ երկրի տարածքում գտնվելու գրանցման ժամկետի սպառվելու հետ կապված:

Ադրբեջանում Ֆահրադդին Աբբասովը մեղադրվում է հակաադրբեջանական գործունեության ու Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար: Այժմ, ըստ աղբյուրի, ստուգվում են նրա՝ Հայաստան այցի մասին տեղեկատվության մանրամասները: