Ռուսաստանի դպրոցներից մեկի մոտ անհայտ անձինք կրակ են բացել անցորդների ուղղությամբ

13:38 • 01.03.19

ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում անհայտ անձինք դպրոցներից մեկի մոտ կրակ են բացել անցորդների ուղղությամբ, հայտնում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Տոնկինսկայա փողոցում:

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով կա մեկ վիրավոր: Անցորդներից մի քանիսը ստիպված են եղել պատսպարվել դպրոցի շենքի տարածքում:

Ըստ նախնական տվյալների՝ կրակը բացվել է պնևմատիկ զենքից: Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ չարագործները կրակել են մեքենայի միջից:

Ոստիկանությունը հարձակվողների նկատմամբ հետախուզում է հայտարարել: