Ռուսական նավը հարբած նավապետի պատճառով բախվել է կամրջին. Daily Mail (տեսանյութ)

11:18 • 01.03.19

Ռուսական բեռնանավը, հավանաբար, հարբած նավապետի պատճառով շեղվել է ճանապարհից ու բախվել կամրջին: Միջադեպը տեղի է ունեցել Հարավային Կորեայում՝ երկրի մեծությամբ երկրորդ Բուսան քաղաքում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 6 000 տոննա քաշով բեռնանավը բախվել է մեքենայաշատ Գվանգան կամրջին, որի կառուցման համար իշխանությունները միլիարդավոր դոլաներ են ծախսել:

Բախումից հետո նավը փորձել է հեռանալ տարածքից, սակայն կանգնեցվել է Կորեայի ափային անվտանգության ծառայության կողմից:

Արդյունքում պարզվել է, որ նավապետի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է նորման:

Հատկանշական է, որ այս պատահարից 40 րոպե առաջ ռուսական նավը բախվել է մեկ այլ կրուիզային նավի: