Իսպանիայում մոտ 1 մլն եվրո գողացած կիբեռհանցագործների միջազգային խմբավորման են վնասազերծել
Իսպանիայի ոստիկանությունը կիբեռհանցագործների միջազգային խմբավորման է վնասազերծել, որի գործունեության հետևանքով վնասը մոտ մեկ միլիոն եվրո է կազմել, գրում է РИА Новости-ն:
«Ոստիկանության աշխատակիցները Եվրոպոլի և ԱՄՆ գաղտնի ծառայությունների հետ համատեղ չեզոքացրել են մոտ մեկ միլիոն եվրո գողացած կիբեռհանցագործների միջազգային խմբավորմանը, որի գործունեության զոհերն են դարձել Իսպանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի և Էստոնիայի քաղաքացիները»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հետաքննությունը 14 ամիս է տևել:










