Քուչակ գյուղի մոտ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «RENO logan» մակնիշի ավտոմեքենան
Մարտի 1-ին՝ ժամը 04:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «RENO logan» մակնիշի ավտոմեքենան:










