Մոսկվայում տղամարդն ընկել է մետրոյի ռելսերի վրա և ողջ մնացել

09:53 • 01.03.19

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տղամարդն ընկել է մետրոյի ռելսերի վրա և ողջ մնացել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:

Նշվում է, որ փրկարարները հասցրել են ժամանակին դուրս բերել քաղաքացուն: Նրանք տուժածին փոխանցել են բժիշկներին՝ համապատասխան հետազոտությունների համար:

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք պատահածը դիտավորություն էր, թե պատահականություն: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Միջադեպի հետևանքով մետրոյի մի քանի կայարաններում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կանգնեցվել էր, այժմ Մոսկվայի մետրոպոլիտենը շարունակում է աշխատանքը բնականոն ռեժիմով:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: