Պետության անունից ներողություն եմ խնդրում «Մարտի 1-ի» բոլոր զոհերից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ուղիղ 11 տարի առաջ այս օրը՝ 2008 թ․ մարտի 1-ին, ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնում արյուն հեղվեց՝ օրվա իշխանությունն ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով ՀՀ 8 քաղաքացի սպանվեց, ևս 2 հոգի մահացավ ավելի ուշ՝ այդ օրը ստացված վնասվածքների հետևանքով։ Այսօր «Մարտի 1-ի» կապակցությամբ հնչեցրած իր ուղերձում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հարկ համարեց արձանագրել, որ այդ օրվա իշխող վերնախավի գործողությունները ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի ու անհատի դեմ։
«Այդ բռնությունների, ապօրինությունների հիմնական և թերևս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր՝ նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը: Մարտի 1-ի զոհերը Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Համլետ Թադևոսյանը, Տիգրան Աբգարյանը չեն միայն, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, իր իրավունքի համար պայքարող յուրաքանչյուր ցուցարար, որովհետև մարդասպանը, ասենք, օրինակ՝ Դավիթ Պետրոսյանին կրակելիս չի իմացել, որ նա հատկապես Դավիթ Պետրոսյանն է՝ ծնված 1974 թվականի ապրիլի 16-ին, Երևան քաղաքում։ Մարդասպանը չի իմացել, որ կրակում է Դավիթ Պետրոսյանին, բայց հաստատ իմացել է, որ կրակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Հետևաբար, «Մարտի 1-ի» զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոց է»,- ասաց նա։
Փաշինյանը շեշտեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները մեկ օրվա հարց չէր, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում․ «Եվ վատ հիշողությունների բերումով այսօր էլ հաճախ են մտահոգություններ ու մտավախություններ հնչում, թե 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից, ժողովրդավարության հաղթանակից հետո նույնպես Հայաստանը հնարավոր է ընկնի այն նույն շրջափուլի մեջ, ինչի մեջ ընկավ անկախություն ստանալուց շատ չանցած»,- շարունակեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն այսօր արձանագրեց՝ անցյալի վերադարձ այլևս չի լինի։ Ըստ նրա՝ Հայաստանը չի վերադառնալու կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնությունների, իրավունքների արհամարհման ու ոտնահարման, ամենաթողության ու լկտիության ժամանակներին:
«Նաև արձանագրելու համար մեր համընդհանուր հավատարմությունը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքներին, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից։ Ներողություն եմ խնդրում նաև Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, իշխանության վերնախավի կողմից կազմակերպված և համակարգված ապօրինությունների, կոռուպցիայի, քաղաքական սպանությունների համար՝ արձանագրելով, որ բռնությունով հարցեր լուծելու էջը փակված է Հայաստանում, և այսպես եմ ընկալում քաղաքացիների կողմից մեզ տրված վստահության քվեն»,-ասաց վարչապետը:
Վերջինս եզրափակեց՝ այսօր գարուն է, այս գարունը դուք եք բերել Հայաստանին:
Ներկայացնում ենք վարչապետի ուղերձն ամբողջությամբ:
«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն,
Ուղիղ 11 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի մարտի 1-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում արյուն հեղվեց:
Օրվա իշխանությունը ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության 8 քաղաքացիներ սպանվեցին, ևս երկու հոգի մահացավ ավելի ուշ՝ այդ օրը ստացած վերքերից:
Զոհերից հինգը ստացել են հրազենային վնասվածքներ, երեք հոգի զոհվել են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառումից, մեկ հոգի բեկորային վնասվածքից, մեկ հոգի՝ բութ գործիքի հարվածից առաջացած վնասվածքից:
Այդ իրադարձություններից 11 տարի անց ահա, չափազանց կարևոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին: Եվ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենևին ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դեմ, այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական և թերևս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր. նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը:
Մարտի 1-ի զոհերը Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Համլետ Թադևոսյանը, Տիգրան Աբգարյանը չեն միայն, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, իր իրավունքի համար պայքարող յուրաքանչյուր ցուցարար, որովհետև մարդասպանը՝ ասենք, օրինակ, Դավիթ Պետրոսյանի վրա կրակելիս չի իմացել, որ նա հատկապես Դավիթ Պետրոսյանն է՝ ծնված 1974 թվականի ապրիլի 16-ին Երևան քաղաքում:
Մարդասպանը չի իմացել, որ կրակում է Դավիթ Պետրոսյանի վրա, բայց հաստատ իմացել է, որ կրակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա: Հետևաբար, Մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոց է:
2008 թվականի Մարտի 1-ը, սակայն, այդ օրը առավոտյան ծագած երևույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում:
Անթույլատրելի այդ երևույթները մեր կյանքում ցավալիորեն արագ արտահայտվեցին Երրորդ հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ թվում էր, թե ժողովրդավարությունը հաղթել է անշրջելիորեն:
Եվ վատ հիշողությունների բերումով այսօր էլ հաճախ են մտահոգություններ ու մտավախություններ հնչում, թե 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից, ժողովրդավարության հաղթանակից հետո նույնպես Հայաստանը հնարավոր է ընկնի այն նույն շրջափուլի մեջ, ինչի մեջ ընկավ անկախություն ստանալուց շատ չանցած:
Եվ այսօր՝ 2019 թվականի Մարտի 1-ին, ուզում եմ հստակ արձանագրել, որ վերադարձ անցյալի բարքերին ու հարաբերություններին չի կարող լինել: Հայաստանը չի վերադառնալու կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնությունների, իրավունքների արհամարհման ու ոտնահարման, ամենաթողության ու լկտիության ժամանակներին:
Նաև արձանագրելու համար մեր համընդհանուր հավատարմությունը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքներին, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից:
Ներողություն եմ խնդրում նաև Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, իշխանության վերնախավի կողմից կազմակերպված և համակարգված ապօրինությունների, կոռուպցիայի, քաղաքական սպանությունների համար՝ արձանագրելով, որ բռնությունով հարցեր լուծելու էջը փակված է Հայաստանում, և այսպես եմ ընկալում քաղաքացիների կողմից մեզ տրված վստահության քվեն:
Հայաստանը իրավունքի ու արդարության, ճշմարտության ու արժեքների երկիր դարձնելն է մեր համատեղ առաքելությունը, և այդ առաքելությունից մենք չենք շեղվելու ոչ մի միլիմետր:
Սա չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում այլևս չկան ապօրինությունների, իրավունքների ոտնահարման, նույնիսկ կաշառքի ու բռնության դեպքեր: Նման դեպքեր, ցավոք սրտի, դեռ կան, կարող են լինել: Բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարյուր տոկոսով վստահ լինի, որ կառավարությունը, վարչապետը որևէ ապօրինության ոչ թե հովանավորն է ու համակարգողը, այլ հակառակորդը ու հակոտնյան:
Ապօրինությունների, իրավունքների ոտնահարումների, չարաշահումների դեմ պայքարում, իշխանության վերնախավի կողմից թույլ տրված հանցագործությունների բացահայտման գործում մենք հաղթելու ենք անխուսափելիորեն, որովհետև ժողովուրդը և կառավարությունը միասնական են, իսկ այսպիսի միասնությունը անպարտելի է ու աներեր:
Եվ արտահայտելու համար մեր հենց այսպիսի միասնությունը, մեր համատեղ նվիրվածությունը արդարությանը, օրինականությանը, ժողովրդավարությանը, իրավունքների պաշտպանությանը, այսօր՝ ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երևանի Ազատության հրապարակից երթ իրականացնելու դեպի Մյասնիկյանի արձան: Մենք այս քայլերթով մեր հարգանքի տուրքը կմատուցենք Մարտի 1-ի, քաղաքական բոլոր սպանությունների զոհերին և մեր վճռական ոչ-ը կասենք բռնություններին, անարդարությանը, ապօրինություններին, կոռուպցիային, ընտրակեղծիքներին, իրավունքների ոտնահարմանը:
Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում են և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Հայաստանում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր գարուն է: Այս գարունը դուք եք բերել Հայաստանին»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի բնական սեռն իգական էԽմբ հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։
-
Իրադարձային 20:29 • 17/11 Արարատի նախկին մարզպետի տղան մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով Պարեկները ստուգման են ենթարկել և պարզել են, որ վարորդ Ն․ Բարսեղյանը տրանսպորտային միջոցը վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
-
Քաղաքականություն 15:05 • 18/11 Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Սա ևս մեկ ազդանշան է հատուկ նրանց համար, ովքեր մտածում են, որ հայերի հանդեպ ատելության քարոզը պար ու խաղ է, ովքեր անլրջացնում են պետական մակարդակով ատելության քարոզի դերը և նշանակությունը՝ ագրեսիաների և ցեղասպան քաղաքականության իրականցման հարցում։
-
Քաղաքականություն 12:44 • 18/11 Սահմանները պաշտպանված են, անվտանգությունը պաշտպանված է. ինչ է փոխում ձեզ մոտ, թե ով է նախարարը. Գագիկ Մելքոնյան Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
-
Քաղաքականություն 12:19 • 18/11 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
-
Քաղաքականություն 13:58 • 17/11 Միջազգայնագետը նշել է «ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք «Այ այս պարագայում մենք դատապարտված կլինենք, քանի որ Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը, որ ուրվագծվել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի կոնտեքստում», - նշել է նա:
-
Իրադարձային 10:56 • 17/11 ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Արձանագրվել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի, «Կալիբր» հրթիռների արձակումներ Սև ծովից, բալիստիկ հրթիռների արձակումներ Թեոդոսիայից, Վորոնեժից, ինչպես նաև «Կինժալ» հրթիռներ՝ Տամբովից։
-
Իրադարձային 13:43 • 17/11 Բրազիլիայի առաջին տիկինը հրապարակավ վիրավորել է Մասկին, միլիարդատերն արձագանքել է G20-ի շրջանակում անցկացվող միջոցառման ժամանակ առաջին տիկնոջ ելույթի ժամանակ արտասովոր, բարձր ձայն է լսվել, ինչին ի պատասխան Բրազիլիայի նախագահի կինը ծիծաղել է ու ասել. «Կարծում եմ՝ դա Էլոն Մասկն է: Ես քեզնից չեմ վախենում... Գրողի ծոցը գնա (f**k you) Իլոն Մասկ»:
-
Իրադարձային 20:29 • 17/11 Արարատի նախկին մարզպետի տղան մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով Պարեկները ստուգման են ենթարկել և պարզել են, որ վարորդ Ն․ Բարսեղյանը տրանսպորտային միջոցը վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
-
Ժամանց 11:35 • 17/11 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը (տեսանյութ) Նախորդ գիշեր Մեքսիկայում կայացել է «Միսս Տիեզերք 2024» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյեր Թեիլվիգը21ամյա պարուհին առաջ է անցել մրցույթի ավելի քան 120 մասնակիցներից&nb
-
Քաղաքականություն 15:29 • 17/11 Խաղաղության պայմանագրի ստորագրման համար կարևոր է ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին. Ալիևը՝ ԱՄՆ կոնգրեսականներին Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպմանը:
-
Իրադարձային 10:18 • 17/11 Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 10։30-ի սահմանում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված ԶԻԼ մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում, ինչի հետևանքով քարերը թափվել են։
-
Քաղաքականություն 10:36 • 17/11 Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Չինաստանի դիրքորոշումն ու գործողությունները ուկրաինական հարցում ազնիվ են և արդար։ Բացի այդ, նա «Թայվանի հարցը&raqu
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
Տնտեսություն
-
17:32 • 17.11.24 Ռուսաստանը կրկնակի կրճատել է Թուրքիայից հագուստի ներկրումը
Մշակույթ
-
12:40 • 17.11.24 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը
-
12:20 • 17.11.24 Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Իրավունք
-
15:32 • 18.11.24 Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը
-
11:05 • 18.11.24 Նոյեմբերի 15-18-ը բացահայտվել է հանցագործության 220 դեպք
Ժամանց
-
17:07 • 15.11.24 Թոմաս Մյուլլերը կնոջն ինքնաթիռ է նվիրել