Լեհաստանը պատրաստվում է մինչև 2026 թվականը 50 մլրդ դոլար ծախսել ԶՈւ-ի տեխնիկական արդիականացման համար

17:10 • 01.03.19

Լեհաստանը նախատեսում է իր զինված ուժերի տեխնիկական արդիականացման համար ծախսել 50 մլրդ դոլար (185 մլրդ լեհական զլոտի), գրում է ТАСС գործակալությունը:

Նշվում է, որ երկրի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը ստորագրել է մինչև 2026 թվականը ԶՈւ-ի տեխնիկական արդիականացման մասին համապատասխան ծրագիրը:

Հատկացվող գումարի ծավալը պարբերաբար աճելու է՝ 2019-ի 11 մլրդ զլոտիից 2026-ին հասնելով 30,8 մլրդ զլոտիի:

Նշվում է, որ այդ միջոցներով նախատեսվում է գնել հինգերորդ սերնդի 32 բազմաֆունկցիոնալ կործանիչ, հարձակողական ուղղաթիռներ սուզանավերի դեմ գործողությունների համար, ցածր հեռահարության ՀՕՊ համակարգեր ու անօդաչու սարքեր: