ԿՀՎ-ն ամերիկացու տանը մոտ 2 000 մարդկային ոսկոր է հայտնաբերել
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Ինդիանա նահանգի բնակիչներից մեկի տանը մոտ 2 000 մարդկային ոսկոր է հայտնաբերել:
Ինչպես նշում է The Guardian-ը, Երկրորդ աշխարհամարտի վետերան Դոն Միլերը, որի տանը հայտնաբերվել են ոսկորները, հնաոճ իրերի հավաքորդ էր: Նա մահացել է 2015թ.:
Աղբյուրը մանրամասնում է, որ ոսկորները պատկանել են բնիկ հնդկացիներին և ձեռք են բերվել նրանց հուղարկավորության վայրերից:
Այժմ ԿՀՎ-ն փորձում է պարզել՝ ինչպես են մարդկային ոսկորները հայտնվել Միլերի մոտ:
Հայտնի է, որ վետերանը ԿՀՎ-ի տեսադաշտում էր հայտնվել 2014թ., երբ պարզվել էր, որ նա իր հավաքածուի բազմաթիվ հազվագյուտ նմուշներ ձեռք է բերել օրենքի խախտումներով:










