ԱՀ ուսումնական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում անց են կացվել ՔՊ միջազգային օրվան նվիրված միջոցառումներ
Մարտի մեկը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը Արցախում նշում են որպես ՔՊ ուժերի և միջոցների մասին գիտելիքների տարածման քարոզչության օր: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ ծառայությունից:
Այսօր քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված ուսումնական հաստատություններում և հանրապետության հանրակրթական դպրոցներում միջոցառումներ են անցկացվել «Օբյեկտի անձնակազմի գործողություններն ԱԻ ժամանակ» թեմայով:
Միջոցառումների նպատակն է՝ բարձրացնել օբյեկտի ՔՊ ղեկավար կազմի տեսական գիտելիքներnվ ԱԻ ծագման դեպքում և անձնակազմին տալ գիտելիքներ ԱՀ անվտանգության համակարգում քաղաքացիական պաշտպանության դերի և ՔՊ հիմնական խնդիրների ու միջոցառումների վերաբերյալ:
Անցկացված միջոցառումների արդյունքում կատարելագործվել են ուսանողների, սովորողների և աշակերտների գործնական հմտությունները արտակարգ իրավիճակներում գործելու ժամանակ:













