Համշենում, Վանում և Բինգյոլում առատ ձյան պատճառով փակվել են դպրոցները (լուսանկարներ)

11:01 • 01.03.19

Թուրքիայի մի շարք շրջաններում ձյան առատ տեղումների պատճառով փակվել են դպրոցները, հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:

Հայտնի է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դպրոցները չեն գործում Ռիզե (պատմական Համշենի մի մասը- tert.am), Վան և Բինգյոլ նահանգների մի շարք բարձրադիր շրջաններում: Բինգյոլում մեկօրյա արձակուրդ է տրամադրվել նաև հաշմանդամություն ունեցող պետական աշխատողներին:

Օդերևութաբանները զգուշացրել են նաև Թուրքիայի արևմտյան նահանգների՝ հատկապես Մարմարայի առափնյա շրջաններում սպասվող եղանակային անբարենպաստ պայմանների վերաբերյալ: Այս կողմերում նույնպես սպասվում է տեղանքի համար ձյան արտառոց ինտենսիվ տեղումներ:

Հայտնի է, որ Ստամբուլում Բոսֆորի նեղուցում մառախուղի ու ձյան պատճառով արդեն չեղարկվել են դեպի Ստամբուլի կղզիներ ու Բուրսա նավային գրեթե բոլոր երթուղիները:



Похожее изображение

Похожее изображение

Похожее изображение

Похожее изображение