Alaska Airlines-ի ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել ուղևորներին անհանգստացրած տարօրինակ հոտի պատճառով
Alaska Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ ուղևորները բողոքել են սրահում անհայտ ծագման սուր հոտից, հայտնում է Fox News-ը:
Boeing 737-900 տեսակի ինքնաթիռը Չիկագոյից ուղևորվելիս է եղել Սիեթլ, սակայն ստիպված է եղել ընդհատել թռիչքը Մինեապոլիսում:
Վայրէջքից հետո բժիշկներն օգնություն են ցուցաբերել 12 մարդու, որոնց ինքնազգացողությունը վատացել էր: Նրանցից 4-ը հոսպիտալացվել են:
Հատկանշական է, որ ինքնաթիռի մանրակրկիտ զննումից հետո հոտի պատճառը գտնել այդպես էլ չի հաջողվել: Ի վերջո, չվերթը չեղարկվել է, և 144 ուղևորները Սիեթլ են հասել այլ օդանավերով:










