Բաքվում հրդեհ է բռնկվել հանրակացարաններից մեկում, կան զոհեր (տեսանյութ, լուսանկարներ)

11:55 • 06.03.19

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել փախստականներով բնակեցված հանրակացարանի շենքում, կա 2 զոհ, հաղորդում է Report-ը:


Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Նարիմանովի շրջանում:

Նշվում է, որ շենքում բնակվում է 120 ընտանիք, հրդեհի ժամանակ ծխից թունավորվել ու մարմնական վնասվածքներ են ստացել 8-ը, նրանցից երկուսը՝ Ալիև ամուսինները մահացել են, մյուս տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ:

Հայտնի է, որ հրդեհը բռնկվել է 15-20 քմ տարածության վրա: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառ է դարձել էլեկտրահաղորդման գծերի կարճ միացումը:


Հրդեհը ներկայում ամբողջությամբ մարված է: