Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքի փլուզման հետևանքով զոհերի թիվը 27-ի է հասել (լուսանկարներ)
Ինդոնեզիայի ոսկու ապօրինի հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհերի թիվը 27-ի է հասել, գրում է Antara գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին:
Փրկարարների թիմից հայտնել են, որ այսօր առավոտյան ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել: Հայտնի չէ, թե դեռ քանի մարդ կա սողանքների տակ:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Սուլավեսի կղզում գտնվող ոսկու ապօրինի հանքը փլվել էր, ինչի հետևանքով տասնյակ հանքափորներ թաղվել էին հողի տակ, որոնցից 18-ին հաջողվել էր փրկել:















