«Այրվի՛ր դժոխքում, ժողովուրդների՛ դահիճ». Մոսկվայում բերման են ենթարկել Ստալինի գերեզմանին կոտրված մեխակներ նետած երկու ակտիվիստի (տեսանյութ)

11:44 • 06.03.19

Մոսկվայում ԽՍՀՄ առաջնորդներից Իոսիֆ Ստալինի գերեզմանի մոտ կոմունիստների անցկացրած ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել «Ապակոմունիստացում» հասարակական նախագծի երկու ակտիվիստ, հաղորդում է «Дождь» հեռուստաալիքը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ Կրեմլի պատի մոտ Ստալինի գերեզմանին ծաղկեպսակ և ծաղիկներ դնում, երբ ակտիվիստներից մեկն անսպասելիորեն կոտրված մեխակ է նետում Ստալինի կիսանդրու վրա ու բացականչում. «Այրվի՛ր դժոխքում, ժողովուրդների՛ դահիճ, կանանց ու երեխաների՛ մարդասպան»:

Երիտասարդ տղամարդու գործողությունը միանգամից կանխել են տեղում գտնվող իրավապահները, որոնք գետնին են պառկեցրել ակտիվիստին, այնուհետև արագ հեռացրել դեպքի վայրից:

Ավելի ուշ նախագծի մեկ այլ ակտիվիստ Օլգա Սավչենկոն պատմել է լրատվամիջոցներին, որ ինքը նույնպես կոտրված մեխակ է նետել Ստալինի գերեզմանին: Նա նույնպես տարվել է ոստիկանական բաժանմունք:


Նշենք, որ Ստալինը ծնվել է 1953 թվականի մարտի 5-ին: