Ազգային ժողովում ընթանում է կառավարության հետ հարցուպատասխանը (ուղիղ)

16:28 • 06.03.19

Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ հերթական նիստերի չորեքշաբթի օրվա հիմնական նիստում՝ ժամը 16:30-ին, ՀՀ վարչապետը և կառավարության անդամները խորհրդարանում պատասխանում են պատգամավորների հարցերին:

Նիստը վերջանում է այն ժամանակ, երբ սպառվում են բոլոր հարցերը:

Ի դեպ, նշենք, որ «ԱԺ օրակարգի» հարցերը սպառվել են: ԱԺ-ն այսօր ընդունեց երկու օրենք՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր երկարաձգել օրենքի ժամկետը, ինչպես նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ Հայաստանի բուհերի ուսանողներն այսուհետև ուսման վարձը կարող են վճարել ամսական կտրվածքով: