Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի գետնանցումում քաղաքացու վերարկուի գրպանից բջջային հեռախոս են գողացել

14:30 • 06.03.19

2018թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 15.59-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 23-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.40-ին, Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի գետնանցումում վերարկուի գրպանից գողացել են «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը:  Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով, գողությունը կատարելու կասկածանքով, 2019 թ. մարտի 5-ին, ժամը 18.00-ին, Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտակ Խ.-ին և 1991 թ. ծնված Նարեկ Ս.-ին:

Արտակ Խ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: