Սիրիայում հարյուրավոր ԻՊ-ականներ լքել են խմբավորման վերջին անկլավն ու հանձնվել. Daily Mail (լուսանկարներ)

17:02 • 06.03.19

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարյուրավոր ջիհադականներ լքել են խմբավորման՝ Սիրիայի արևելքում գտնվող վերջին անկլավն ու հանձնվել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, վերջին 24 ժամվա ընթացքում ԻՊ-ի՝ Բաղուզում գտնվող անկլավից տարհանվել է ավելի քան 6 500 մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ:

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր դաշինքը խաղաղ բնակչության տարհանման համար ապահով միջանցք է բացել:

Դաշինքի փոխանցմամբ՝ հանձնված ահաբեկիչների թվում կա ավելի քան 500 օտարերկրացի տղամարդ, այդ թվում՝ Ուզբեկստանից և Թուրքմենստանից:

Հայտնի է, որ տարհանված խաղաղ բնակիչները տեղափոխվելու են «Ալ Հոլ» ճամբար, որտեղ, ՄԱԿ-ի տվյալներով, 45 000 մարդ է ապաստանել:

Պարբերականը նկատում է, որ Բաղուզի ազատագրումը նշանակալի իրադարձություն է ԻՊ-ի դեմ պայքարում: Ենթադրվում է, որ ահաբեկչական խմբավորումը կշարունակի անվտանգության սպառնալիք մնալ՝ «քնած խմբեր» ձևավորելով երկրի հեռավոր հատվածներում:

 

More than 6,500 people, most of them civilians, have been evacuated from the terror group's holdout in Baghouz (pictured yesterday) in the last 24 hours 

Two young girls walk with their belongings near Baghouz in Deir Al Zor province yesterday

Women and children who were evacuated out of the last territory held by ISIS militants wait to be screened outside Baghouz on Tuesday

Boys stand in line to receive aid near Baghouz in Syria yesterday

A vehicle belonging to the US-led coalition drives down a road during shelling on the Islamic State group's last holdout of Baghouz on Sunday

Civilians evacuated from ISIS's last holdout of Baghouz wait at a Syrian Democratic Forces screening area yesterday. Hundreds of militants have surrendered as they left the enclave