Մերձմոսկվայում սրճարանի տերը կրակ է բացել հաճախորդների ուղղությամբ. հոսպիտալացվել է 5 մարդ

15:22 • 09.03.19

Մերձմոսկվայի Դոմոդեդովսկի թաղամասում գտնվող սրճարաններից մեկում  հրազենի կիրառմամբ կոնֆլիկտ է տեղի ունեցել, հայտնում է ria.ru-ն:

Աղբյուրի տվյալներով՝ սրճարանի տերը կրակ է բացել հաստատության այցելուների ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ին:

Միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է հինգ մարդ, նրանցից երկուս վիրավորում է ստացել գլխի շրջանում:

Ներկայում իրավապահաները պարզում են կատարվածի դրդապատճառները:

Մերձմոսկվայում սրճարանի տերը կրակ է բացել հաճախորդների ուղղությամբ. հոսպիտալացվել է 5 մարդ