ՔՊ օրակարգում ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելու հարց չկա. ՔՊ խոսնակ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրակարգում ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելու վերաբերյալ հարց չկա, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հռչակվելու է Քաղաքացու օր։
Tert.am–ի hարցին ի պատասխան՝ ՔՊ խոսնակը կարճ պատասխանեց՝ «Ոչ»։ Իսկ հարցին, թե, արդյոք քննարկվել է նման հարց, Վահան Կոստանյանը դարձյալ բացասական պատասխան տվեց․«Չի քննարկվել»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ավելի վաղ Tert.am–ին ասել էր, որ այդպիսի նախաձեռնություն եղել է, կառավարության աշխատակազմում քննարկվում է այդ նախաձեռնությունն ու օրը:










