Մոսկովյան օդանավակայաններում եղանակային վատ պայմանների հետևանքով հետաձգվել և չեղարկվել է մոտ 30 չվերթ

16:02 • 09.03.19

Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել ու հետաձգվել է մոտ 30 չվերթ, հայտնում է gazeta.ru-ն:

Մասնավորապես «Վնուկովո»-ում չեղարկվել է 2, հետաձգվել 7 չվերթ: Ինչ վերաբերում է «Դոմոդեդովո»-ին, ապա այնտեղ հետաձգվել է 4, չեղարկվել 3 չվերթ:

«Շերեմետևո»-ում հետաձգվել է 8, չեղարկվել մեկ չվերթ:

Ըստ օդերևութաբանների կանխատեսման՝ Մոսկվայում սպասվում է ամպամած եղանակ, փոթորիկ և մերկասառույց:

Մոսկովյան օդանավակայաններում եղանակային վատ պայմանների հետևանքով հետաձգվել և չեղարկվել է մոտ 30 չվերթ