Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի 4 բնակիչ թունավորվել է շմոլ գազից

13:13 • 09.03.19

Մարտի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Ճարճակիս գյուղի 4 բնակիչ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, տուժածները թունավորվել են գազօջախից գազի արտահոսքի հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: