Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը փակվել է՝ ձնաբքի և ուժեղ քամու պատճառով

13:22 • 09.03.19

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանը փակվել է՝ ձնաբքի և ուժեղ քամու պատճառով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել են օդանավակայանը կառավարող ընկերության մամուլի ծառայությունից:

«Մարտի 9-ին՝ մոսկովյան ժամանակով ժամը 11:00-ից 13:00-ն, թռիչքների անվտանգության ապահովման նպատակով «Պուլկովո» օդանավակայանը փակ կլինի»,-հայտնել են մամուլի ծառայությունից:


Նշվում է, որ ժամանող մի քանի օդանավեր ուղարկվել են պահուստային աերոդրոմներ: