Վենեսուելայում հոկտեմբերից ի վեր հոսանքազրկումների հետևանքով 79 մարդ է մահացել

12:03 • 09.03.19

Վենեսուելայում 2018թ. հոկտեմբերից 2019թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում հոսանքազրկումների հետևանքով 79 մարդ է մահացել: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է երկրի Ազգային ժողովի պատգամավոր Խոսե Մանուել Օլիվարեսը:

«Հիվանդանոցներում անցկացված վերջին ազգային հարցումը հաստատեց, որ բուժհաստատություններում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների պատճառով 79 մարդ է մահացել»,- գրել է պատգամավորը;

Օլիվարեսի խոսքով՝ առնվազն ևս 2 մարդ մահացել է մարտի 7-ին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների ժամանակ:

Հիշեցնենք, որ օրերս Վենեսուելայի 23 նահանգներից 22-ը հոսանքազրկվել էին: Անջատումը տեղի էր ունեցե նաև մայրաքաղաք Կարակասում և տևել 6 ժամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն կատարվածի համար «ամերիկյան իմպերիալիզմին» է մեղադրել: ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է նման մեղադրանքները: Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն էլ իր հերթին հայտարարել է, որ հոսանքազրկումը «ուզուրպատորի անարդյունավետության ապացույցն» է՝ նկատի ունենալով Նիկոլաս Մադուրոյին: