«Արմավիր» ԲԿ-ում երեխան մահացած է ծնվել. հարազատները դիմել են ոստիկանություն

10:52 • 10.03.19

«Արմավիր» ԲԿ-ում մեռելածնության դեպք է գրանցվել: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Արմավիր» ԲԿ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանը: 

«Ծննդկանը հսկողության տակ է գտնվել, պտուղը մեռած է ծնվել՝ կապված պորտալարի հետ, արտանկում է տեղի ունեցել, այսինքն՝ եթե պորտալարը դուրս է գալիս, նա սեղմվում է, և չի սնվում, ու կարճ ժամանակում դա բերում է պտղի մահվան, պատճառը դա է եղել»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք դա բժիշկների մեղքով է եղել, Սարգիս Խաչատրյանը նշեց, որ հարազատները դիմել են ոստիկանություն: «Եկել են, հիվանդության պատմությունն առգրավել են, ընկերքը տարել են, կհետազոտեն, որից հետո արդեն կարող եմ պատասխանել»,- ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, մարտի 9-ին ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ, 59-ամյա Աշոտ Մարկոսյանը և հայտնել, որ նախորդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, իր հարսը՝ 25-ամյա Ա. Ս.-ն, Արմավիր բժշկական կենտրոնում ծննդաբերել է, ինչի ժամանակ էլ երեխան մահացել է: Ա. Մարկոսյանը հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների մասնագիտական ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով:

 

 

«Արմավիր» ԲԿ-ում երեխան մահացած է ծնվել. հարազատները դիմել են ոստիկանություն