Ինդոնեզիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից. կան տուժածներ

21:21 • 10.03.19

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում գնացքը դուրս է եկել գծերից: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել:

Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Բոգոր քաղաքում տեղի ժամանակով 10:30 (երևանյան 07:30):

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ որոշ ականատեսների խոսքով՝ վթարի պատճառը էլեկտրափոխանցման գծի սյան տապալումն է եղել, սակայն ներկա պահին հետաքննություն է անցկացվում:

Գերատեսչության ներկայացուցիչը մասնավորեցրել է, որ գնացքը Ջակարտայից ուղևորվելիս է եղել զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում վայելող Բոգոր: