ԱՄՆ-ում հովազը հարձակվել է կենդանաբանական այգու այցելուի վրա. դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել
Ամերիկյան Ֆենիքս քաղաքի «Վայրի բնաշխարհ» կենդանաբանական այգում հովազը հարձակվել է այցելուներից մեկի վրա:
Ինչպես հայտնում է Fox News-ը, երիտասարդ կինը հովազի համար նախատեսված տարածքի ցանկապատի մոտ կանգնած փորձել է լուսանկար անել, երբ կենդանին հանկարծակի հարձակվել է: Տուժած այցելուին տեղափոխել են հիվանդանոց: Նրա վնասվածքները վտանգ չեն ներկայացնում կյանքի համար:
Հարձակման ենթարկված կնոջն օգնության է հասել ականատեսներից մեկը, որը փորձել է կենդանուն հետ մղել ջրի շշի օգնությամբ: Նրա խոսքով՝ հովազը, տեսնելով իր վանդակի ուղղությամբ նետված շիշը, վազել է դեպի այն՝ թողնելով արդեն վիրավոր կնոջը, այդ պահին էլ մյուս այցելուն նրան դուրս է քաշել վանդակից:
#BREAKING: Rural Metro has responded to a report of a woman getting attacked by a jaguar at Wildlife World Zoo.
— FOX 10 Phoenix (@FOX10Phoenix) March 10, 2019
Courtesy: Adam Wilkerson pic.twitter.com/PMUFL5BWUy










