Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում բեռնատար տաքսիների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կա տուժած

10:42 • 10.03.19

Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում բեռնատար տաքսիների վարորդների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել «Տրոյկա» առևտրի կենտրոնի տարածքում:

Նշվում է, որ ծեծկռտուքին մասնակցել է 5 մարդ, նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել: Ըստ աղբյուրի՝ վեճը վարորդների միջև առաջացել է կենցաղային հողի վրա: Կռվի մասնակիցներին տարել են ոստիկանական բաժանմունք՝ դեպքի հանգամանքների պարզման համար:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: