Ստոկհոլմում ավտոբուս է պայթել

20:07 • 10.03.19

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնում ավտոբուս է պայթել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղի հեռուստաընկերությանն ու ոստիկանությանը:

Նշվում է, որ պայթյունի պահին գազով աշխատող ավտոբուսում, որը ոչ կանոնավոր երթուղով էր ընթանում, միայն վարորդն է գտնվել: Նրան հոսպիտալացրել են: Աղբյուրը չի նշել, թե որքան լուրջ է նրա վնասվածքը:

Նախնական տվյալների համաձայն՝ տղամարդն այրվածքներ է ստացել: Ներկա պահին պայթյունի պատճառը հայտնի չէ: