ԱՄՆ-ում իրավապահները սեքսուալ գերությունից ազատել են տասնյակ չինուհիների
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում իրավապահները 26 կանանց են ազատել գերությունից, որոնք սեռական շահագործման էին ենթարկվում տեղի մերսման սրահներից մեկի տարածքում, այս մասին տեղեկացնում է քաղաքի ղեկավարության պաշտոնական կայքը:
Նշվում է, որ գործով արդեն ձերբակալված է 6 կասկածյալ, նրանք կասկածվում են փողերի լվացման ու մարմնավաճառության բիզնեսի հետ կապ ունենալու մեջ: Ձերբակալվածների մոտից ոստիկանները առգրավել են փող և զենք:
Երեք տարվա հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ 20-60 տարեկան տասնյակ կանանց խաբեությամբ կանչում էին Չինաստանից ԱՄՆ՝ լավ վարձատրության խոստումներով: Իրականում մերսման սրահների ղեկավարները խոշոր գումարներ էին ստանում մարմնավաճառության կազմակերպմամբ զբաղվող հանցախմբերից մեկից:
Շատ կանայք հարկադրված են եղել ապրել դաժան պայմաններում ու մարմնավաճառությամբ զբաղվել օրական ավելի քան 20 ժամ:










