Թունիսի առողջապահության նախարարը հրաժարական է տվել երկրի հիվանդանոցներից մեկում միանգամից 11 նորածնի մահվան դեպքից հետո

14:11 • 10.03.19

Թունիսի առողջապահության նախարար Աբդել Ռաուֆ աշ Շարիֆը հրաժարական է տվել երկրի հիվանդանոցներից մեկում մեկ օրվա մեջ 11 նորածին երեխաների մահվան դեպքից հետո, այս մասին տեղեկացնում է ТАР գործակալությունը:

Նշվում է, որ նորածինները մահացել են մարտի 7-ից 8-ը մանկաբարձության և նեոտոլոգիայի կենտրոնում:

Ըստ նախնական տվյալների՝ երեխաները մահացել են սեպտիկ շոկ տանելու հետևանքով: Հավանական ևս մեկ պատճառներից կարող է լինել արյան վարակումը:

Դեպքից հետո հիվանդանոցում ստուգումներ են սկսվել: Նախարարը միանգամից հրաժարական է ներկայացնել, երկրի վարչապետն արդեն ընդունել է այն:

Թունիսի առողջապահության նախարարը հրաժարական է տվել երկրի հիվանդանոցներից մեկում միանգամից 11 նորածնի մահվան դեպքից հետո