Արմավիրի մարզում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում. shamshyan.com

23:01 • 11.03.19

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:20-ի սահմաններում Վարդանաշեն գյուղի բնակիչ, 53-ամյա Գառնիկ Հովհաննիսյանն իր վարած Mercedes մակնիշի 35 MՏ 053 համարանիշի ավտոմեքենայով Երասխահուն-Վարդանաշեն գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում՝ դեպի Երասխահուն ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի Աստղիկ բժշկական կենտրոն: