Օդանավի կործանման կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի նախագահին

16:26 • 11.03.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայում տեղի ունեցած դժբախտ պատահարի՝ օդանավի կործանման մասին, ինչը պատճառ դարձավ  մի քանի տասնյակ ազգերի ներկայացուցիչների և անձնակազմի մահվան։

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ և կորով այս ողբերգությունը հաղթահարելու համար»։

Հիշեցնենք, որ 149 ուղևորի և անձնակազմի 8 անդամի տեղափոխող Boeing 737 ինքնաթիռը, որը ընդամենը մի քանի ամիս է շահագործվել, կործանվել է եթովպիական Դեբրե Զեյթ քաղաքի մոտակայքում երեկ վաղ առավոտյան: