Ալժիրի նախագահը Շվեյցարիայում երկշաբաթյա բուժումից հետո հայրենիք է վերադարձել

01:41 • 11.03.19

Ալժիրի 82-ամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան Շվեյցարիայում երկու շաբաթ բուժվելուց հետո վերադարձել է հայրենիք: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` հայտնել է Alg24 տեղեկատվական պորտալը:

Աղբյուրի հաղորդմամբ` պետության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բլիդա նահանգում գտնվող Բուֆարիկի ռազմական օդանավակայանում:

Կայքը հիշեցրել է, որ Բուտեֆլիկան Ալժիրից հեռացել է փետրվարի 24-ին: Եվ այդ օրվանից երկրում բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացվում: Մասնակիցների պահանջը մեկն է, որ գործող նախագահը հինգերորդ անգամ չառաջադրի իր թեկնածությունը ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններին: