Ոտքից զրկված բրիտանացին Ատլանտյան օվկիանոսը թիավարելով հատել է 60 օրում՝ գերազանցելով սահմանված ռեկորդը

22:18 • 11.03.19

Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի նախկին անդամ Լի Սփենսերը, որը ոտքից զրկվել է դժբախտ պատահարի հետևանքով, ավարտել է ամենաարագ թիավարությունն Ատլանտյան օվկիանոսով:

Ինչպես հայտնում է BBC News-ը, բրիտանացին Եվրոպա աշխարհամասից դեպի Հյուսիսային Ամերիկա ուղևորությունն ավարտել է 60 օրում՝ 36 օրով գերազանցելով առողջ մարդու սահմանած ռեկորդը:

49-ամյա բրիտանացին նշել է, որ ցանկացել է ապացուցել, որ ոչ ոքի չի կարելի բնորոշել հաշմանդամությամբ»:

Նա դարձել է առաջին հաշմանդամ մարդը, որը թիավարելով մայրցամաքից մայրցամաք է անցել: Սփենսերը, որը զինված ուժերում ծառայել է 24 տարի, իր եզակի ուղևորությունը նախաձեռնել է Արքայական նավատորմի բարեգործական հիմնադրամի համար գումար հավաքագրելու համար: