Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին գրության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում (տեսանյութ)

16:16 • 11.03.19

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության Բահրեյն-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը չնախատեսված վայրէջք է կատարել Բաքվում:

Ինչպես հայտնում է minval.az-ը, պատճառը եղել է օդաչուին ինքնաթիռում ռումբի առկայության մասին փոխանցված գրությունը:

Հայտնի է, որ օդանավն Ադրբեջանի ուղղությամբ շարժվելուց առաջ երկու պտույտ է կատարել, այնուհետև վթարման ազդակ է փոխանցել:

Ըստ նախնական տեղեկության՝ ռումբի մասին գրությունը հայտնաբերվել է զուգարանում:

Ադրբեջանում ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ օդանավը գտնվում է ստուգման փուլում, ուղևորները տարհանվել են:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: