Եթովպիայում կործանված ինքնաթիռում է եղել Քենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարը
Եթովպիայում Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է Քենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Հուսեյն Սուալեհը, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` Սուալեհը վերադառնում էր Նայրոբի` Կահիրեում կայացած Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո:
Լոնդոնի «Տոտտենհեմ»-ի և Քենիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վիկտոր Վանյաման ցավակցել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարի ընտանիքին:
Հիշեցենք, որ կիրակի առավոտյան Եթովպիայի Դեբրե-Զեյթ քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող «Ethiopian Airline» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որում եղել է 157 մարդ` 35 երկրի քաղաքացիներ:










