Նովոսիբիրսկի հանրակացարաններից մեկում հրդեհի հետևանքով 25 մարդ է տարհանվել
Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի մարզի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 25 մարդ, գրում է ТАСС գործակալությունը:
Արտակարգ իրավիճակների ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանի երկրորդ հարկում: Ծուխը տարածվել է շենքի միջանցքով, ինչի հետևանքով փրկարարները ստիպված են եղել տարհանել մարդկանց:
Նշվում է, որ հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագ մարել հրդեհը: Ներկա պահին հանրակացարանի բնակիչները վերադարձել են իրենց տները, հրդեհի բռնկման հանգամանքները պարզվում են:










