Պաղեստինը նոր վարչապետ ունի

03:15 • 11.03.19

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է Մուհամմեդ Շտայեին: Այդ մասին Коммерсант-ի փոխանցմամբ` հայտնում է AP-ն:

Աղբյուրը նշել է, որ Շտայեն պաղեստինյան «Ֆաթհ» շարժման առանցքային դեմքերից է, նախագահի երկարամյա խորհրդատուն:

Մահմուդ Աբբասն արդեն հանձնարարել է նորանշանակ վարչապետին կառավարություն ձևավորել: «Համաս» շարժումը հայտարարել է, որ չի ճանաչում Շտայեի կառավարությունը:

Նշենք, որ Մուհամմեդ Շտայեն վարչապետի պաշտոնում փոխարինել է Ռամի Համդալային: