Թել Ավիվում հատուկ հեռախոսներով տարված «զոմբիների» համար լուսավորել են ճանապարհային անցումը
Թել Ավիվի քաղաքապետարանը փորձարկման շրջանակում լուսավորել է հետիոտների համար նախատեսված անցումներից մեկը, ինչն արել է հանուն քաղաքացիների անվտանգության:
Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք այնքան են տարված իրենց սմարթֆոններով, որ չեն կարողանում դրանցից կտրվել նույնիսկ փողոցն անցնելիս:
Ինչպես նշում է ria.ru-ն, առաջին լուսադիոդային անցուղին գտնվում է Թել Ավիվի կենտրոնում:
«Դա արվել է «բջջայիններով զոմբիներին»՝ իրենց սմարթֆոնների մեջ ընկղմված հետիոտներին, մեքենայի տակ ընկնելու վտանգից պաշտպանելու նպատակով»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Հայտնի է, որ լուսավորումը փոխում է գույնը լուսացույցների հետ միաժամանակ: Եթե այս փորձարկումը հաջող լինի, ապա անվտանգության լուսադիոդային անցուղիները կհայտնվեն քաղաքով մեկ:










