Սիրիական բանակը ոչնչացրել է «ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման մի քանի զինյալների

03:43 • 11.03.19

Սիրիական բանակը հրետանային հարվածներ է հասցրել Իդլիբ նահանգում տեղակայված «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերին, РИА Новости-ի փոխանցմամբ`  հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

Աղբյուրի հաղորդմամբ` սիրիական բանկի հասցրած հարվածների հետևանքով զինյալների շրջանում զոհեր և վիրավորներ կան:

Սիրիայի պետական հեռուստատեսության տեղեկություններով` բանակը հրթիռակոծել է նաև Հան-Շեյհունում գտնվող զինյալների թաքստոցները: Հարձակման հետևանքով այս շրջանում ևս զոհերի և վիրավորներ կան:  

Միաժամանակ, բանակը հարվածներ է հասցրել նաև Աթ-Թեհ, Կաֆր-Նաբալ գյուղերում տեղակայված ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, կրկին կան վիրավորներ: