Վենեսուելայում հոսանք չլինելու պատճառով երկուշաբթին հայտարարվել է ոչ աշխատանքային
Վենեսուելայի կառավարությունը երկուշաբթին` մարտի 11-ը, հայտարարել է ոչ աշխատանքային օր էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով: Այդ օրը փակ կլինեն նաև դպրոցները: Այդ մասին երկրի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահ Խորխե Ռոդրիգեսը, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրը նշում է, որ մարտի 8-ը էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով երկրի կառավարությունը նույնպես աշխատանքային էր հայտարարել:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը և մի շարք նահանգները հոսանքազրկվել էին հինգշաբթի երեկոյան: Նշվում էր, որ էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել երկրի մոտ 23 նահանգներում: Մայրաքաղաքի բնակիչների խոսքով` այդքան երկար ժամանակով Կարակասում հոսանքը երբեք չի անջատվել:
Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել էր միայն ուրբաթ երեկոյան, սակայն շաբաթ կեսօրին այն կրկին անջատվել էր` Բոլիվար նահանգի էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:










