Ադրբեջանցին Օրենբուրգից Մոսկվա մեկնող ինքնաթիռում իրարանցում է առաջացրել (լուսանկարներ, տեսանյութ)

10:43 • 12.03.19

Մարտի 11-ին Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի օդանավակայանից մայրաքաղաք Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում սանձարձակ ուղևորը հայհոյանքներ է տեղացել, կոպտել ու արհամարհել անձնակազմի անդամներին: Այս մասին ինստագրամյան իր էջում հայտնել է Օրենբուրգի մարզից Պետդումայի պատգամավոր Յուրի Միշչերյակովը:

Նրա խոսքով՝ սանձարձակ ուղևորն Ադրբեջանի քաղաքացի է եղել: Նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, իսկ միջադեպը տեղի է ունեցել նախքան ինքնաթիռի՝ թռիչքուղի դուրս գալը:

«Ոստիկանների և ուղևորների փայլուն աշխատանքի շնորհիվ սանձարձակ ուղևորը հեռացվել է ինքնաթիռից: Թռիչքը շարունակվում է անվտանգության կանոններին համապատասխան»,- գրել է պատգամավորը: