Չեչեն բլոգերը հայտարարել է, որ Չեչնիայի խորհրդարանի նախագահը սպառնացել է «արյան վրեժ» լուծել իրենից
Լեհաստանում բնակվող ազգությամբ չեչեն բլոգեր Թումսո Աբդուրախմանովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը սպառնացել է արյան վրեժ լուծել իրենից այն բանի համար, որ նա «դավաճան» է անվանել Չեչնիայի առաջին նախագահ Ահմադ Կադիրովին, գրում է meduza.io-ն:
Նշվում է, որ խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովը բացահայտ սպառնացել է բլոգերին՝ նշելով, որ ինքն ու իր եղբայրներն «արյան վրեժ» են հայտարարում Աբդուրախմանովին՝ իրենց առաջին նախագահին ուղղված խոսքերի համար:
«Մենք չենք պատրաստվում քեզ սպանել, մենք զարմանալի կերպով կզվարճացնենք քեզ: Այսուհետ, երբ պառկես քնելու, համոզվիր, որ փակել ես դուռը բանալիով», - Դաուդովի խոսքերն է փոխանցում BBC-ի ռուսական ծառայությունը:










