Եվրամիությունը դադարեցրել է Boeing 737 MAX 8 օդանավի բոլոր չվերթները
Եվրամիությունը դադարեցրել է Boeing 737 MAX մոդելային շարքի ինքնաթիռների թռիչքները, քանի դեռ չեն պարզվել Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառները:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Ավիացիոն անվտանգության հարցով եվրոպական գործակալությունը (EASA):
«Որպես նախազգուշական միջոց EASA-ն այսօր որոշում է կայացրել Եվրոպայում Boeing ընկերության 737-8 MAX և 737-9 MAX մոդելի օդանավերի բոլոր թռիչքները դադարեցնելու մասին», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, գործակալությունը հրահանգել է փակել օդային տարածքը վերոնշյալ օդանավերի համար, որոնք պատկանում են ոչ եվրոպական ավիաընկերություններին:
Ավելի վաղ իրենց օդային տարածքը Boeing-ի թռիչքների համար փակելու մասին հայտնել էին Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան:
Այս որոշումը կայացվել է Եթովպիայում մարտի 10-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառով, որում օդանավի կործանման հետևանքով մահացել է 35 երկրի 157 քաղաքացի:










