Google-ը սեռական ոտնձգությունների համար մեղադրվող նախկին թոփ մենեջերին 45 մլն դոլար փոխհատուցում է վճարել

19:11 • 12.03.19

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունն իր նախկին թոփ մենեջեր Ամիթ Սինխալին 45 մլն դոլար փոխհատուցում է վճարել, երբ նա սեռական բնույթի ոտնձգությունների մեղադրանքի ֆոնին ստիպված է եղել հրաժարականի դիմում ներկայացնել:

Ինչպես նշում է The Guardian-ը, բազմամիլիոնանոց վճարման մասին հայտնի է դարձել բաժնետերերի՝ Google-ի դեմ ներկայացված հայցից:

Հայտնի է, որ ընկերությունն այսպիսի առատաձեռն փոխհատուցում է վճարել նույն բանի համար մեղադրվող նաև մյուս բարձրաստիճան աշխատակիցներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Google-ի ղեկավարությունը 2014թ. 90 մլն փոխհատուցում է վճարել Android օպերացիոն համակարգի ստեղծող Էնդրյու Ռուբինին, որը ևս մեղադրվում էր սեռական ոտնձգությունների համար:

Ընկերության փոխանցմամբ՝ վերջին երկու տարում սեռական ոտնձգությունների մեղադրանքների հիման վրա աշխատանքից հեռացվել է 48 աշխատակից, այդ թվում՝ 13 թոփ մենեջեր, որոնցից բոլորը խոշոր փոխհատուցում են ստացել: