Սան Պաուլոյում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել (լուսանկարներ, տեսանյութ)

10:33 • 12.03.19

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում և դրա շրջակայքում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, գրում է UPI գործակալությունը:

Օդերևութաբանները ենթադրում են, որ հորդառատ անձրևը կշարունակվի ևս 48 ժամ: Նահանգի նահանգապետ Ժոաու Դորիան կոչ է արել բնակչությանն առանց անհրաժեշտության չլքել տները, քանի որ դա թույլ կտա խուսափել կապի և փրկարարական աշխատանքների առումով անհարմարություններից և ռիսկի չի ենթարկի նրանց անվտանգությունը:

Հայտնի է, որ շենքերի փլուզման և սողանքների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, առնվազն ևս 3-ը խեղդվել են անձրևաջրերի մեջ: Զոհերի թվում մեկամյա երեխա կա:

Ջրհեղեղը սկսվել է կիրակի երեկոյան և շարունակվել ամբողջ գիշեր: Սան Պաուլոյի շրջակայքում 54 շինություն է փլուզվել, մի քանի ծառ է արմատախիլ արվել, ինչպես նաև գրանցվել է 3 հզոր սողանք:

Հիշեցնենք, որ այս տարի հարավային կիսագնդում եղանակը մի շարք աղետների պատճառ է դարձել. Պերուում և Բոլիվիայում ջրհեղեղներ են գրանցվել, Չիլիում՝ անտառային հրդեհներ, իսկ Արգենտիանյում՝ ջերմային ալիք:

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Windy (@windy_forecast) on